Երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ժամը 10:40-ի սահմաններում Արբատ գյուղի դպրոցի 1-ին հարկում դասընթացի հետ կապված տարաձայնությունների ժամանակ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 18-ամյա Արտակ Ս.-ն գլխի ճակատային հատվածով հարվածել է դպրոցի տնօրեն, 39-ամյա Կիրակոս Վ.-ի քթին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն է ստացել:
Դպրոց է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ: