Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Գոռիս գերեզմանին հաճախ եմ գնում, խոսելու, կիսվելու շատ բան կա․ երկու եղբայր՝...

Գոռիս գերեզմանին հաճախ եմ գնում, խոսելու, կիսվելու շատ բան կա․ երկու եղբայր՝ մեկնել են պաշտպանելու հայրենիքը, վերադարձել է մի եղբայրը

0

Երկու եղբայր, երկուսն էլ հայրենիքի զինվորը։ Գոռ Հակոբյանը պայմանագրային զինծառայող էր, սահմանապահ զորքերում էր ծառայում, Գեւորգ Հակոբյանը՝ Պաշտպանության նախարարությունում է աշխատում։ Արցախյան երկրորդ պատերազմը ցավալիորեն կտրեց Գոռի կյանքի թելը։ Գեւորգի կրտսեր եղբայրը՝ Գոռը զոհվեց հանուն հայրենիքի, անշնչացած մարմինը թողնելով Արցախի այն հատվածում, որի յուրաքանչյուր թուփի ու միլիմետրի համար նետվել էր պայքարի։

Գոռ Հակոբյանը ծնվել էր 1992 թվականին Լոռու մարզի Ջիլիզա գյուղում։ Կյանքը նրան նվիրել էր հրաշալի բնություն, ինքն էլ գնաց ձուլվելու այդ բնությանը։

Irakanum.amի հետ զրույցում անմահացած Գոռ Հակոբյանի եղբայրը՝ Գեւորգ Հակոբյանը պատմեց, որ եղբայրը 2014 թվականից ծառայում էր հայրենիքին։ «Ապրիլյան պատերազմին էլ էր մասնակցել սահմանապահ զորքերի կազմում, նույնը այս պատերազմի ժամանակ՝ Զանգելանի շրջանի պաշտպանությանն է մասնակցել ու ԱԹՍ-ի հարվածից նոյեմբերի 7-ին զոհվել է»,- ասաց Գեւորգ Հակոբյանը։ Իր մինուճար եղբայրն էր, տան կրտսերը։ Գեւորգի համար եղբոր մասին անցյալով խոսել չի ստացվում, արցունքները զսպել չի կարողանում, հիշողությունները Գոռի մասին միշտ ուղեկցելու են իրեն։

Բնավորությամբ համեստ, բարի ու ընկերասեր։ Գեւորգն ասում է, անհամեստություն թող չթվա, բայց ինքն ու եղբայրը հայրենասիրությունից դրդված են ընտրել զինվորականի ուղին։ «Հայրենասիրությունն իր դերն ունեցել է։ Գոռիս մասին էն կասեմ, որ ինքն ապրում էր Գարեգին Նժդեհով ու Պարույր Սեւակով։ Իր համար այդ մարդիկ եղել են իդեալներ, ինքն ապրել է իրենց մտքերով»,- ասաց Գեւորգ Հակոբյանը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել