Գլխավոր Արտակարգ Երկրաշարժը զգացվել է Սյունիքում

Երկրաշարժը զգացվել է Սյունիքում

0

Մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:46-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.56⁰ եւ արեւելյան երկայնության 45.11⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 95 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս եւ Սիսիան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել