Գլխավոր Արտակարգ Խարդախություն, սպանության սպառնալիք, անձի առևանգում. ի՞նչ հանցագործություններ է բացահայտել ոստիկանությունը 1 օրում

Խարդախություն, սպանության սպառնալիք, անձի առևանգում. ի՞նչ հանցագործություններ է բացահայտել ոստիկանությունը 1 օրում

0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 16, անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 8-ական, գույքը դիտավորությամբ վնասելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, սպանության սպառնալիքի՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու և յուրացման կամ վատնման՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և վրաերթի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել