Գլխավոր Հասարակություն Կան մասունքներ, որոնք հնարավոր չի ենթարկել փորձաքննության

Կան մասունքներ, որոնք հնարավոր չի ենթարկել փորձաքննության

0

«Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ուղղակիորեն հնարավոր չէ փորձաքննություն իրականացնել»: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, կառվարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն ստուգվել, եւ կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են եւ դրանցից ԴՆԹ անալիզ անջատել եւ փորձաքննություն անցկացնելը բավականին բարդ գործընթաց է, եւ մենք կապի մեջ ենք միջազգային բարձրակարգ այլ ինստիտուտների հետ, նրանց փորձագետների հետ եւ տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը նաեւ նշեց՝ մասունքներն այնքան վնասված են, որ անգամ այլ երկրների լաբորատորիաներում հնարավոր չի լինի անցկացնել դրանց փորձաքննություն:

Դիտարկմանը, որ «Սպայկայի» սառնարաններում դեռեւս մարմիններ կան, որոնք կանգնած են դիահերձարանների մետ, նախարարը պատասխանեց,. «Դա «Սպայկայի» սառնարանը չէ: Այո, Մեծամորում ունենք դիահերձարան եւ դիակները պահպանվում են այնտեղ: Դրանք հատուկ սառնարաններ են՝ նախատեսված նման դեպքերի համար: Չեմ կարող ասել, թե կոնկրետ Մեծամորում քանի մարմին է պահպանվում:

210 փորձանմուշ կա, որոնց հետ աշխատելը դժվար է: 2200-ից ավել ճանաչում ունենք, եւ ունենք 180 ծնող, ովքեր սպասում են փորձանմուշների պատասխանի»,- ասաց նա:

Անահիտ Ավանեսյանը նաեւ հերքեց խոսակցությունները, որ փորձանմուշների եւ մարմինների մեջ կարող են լինել նաեւ ադրբեջանցիների մարմինները, եւ որ նրանք կարող են հուղարկավորվել եղբայրական գերեզմանում:

 

Մեկնաբանել