Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Հաստատվել է ուսուցչի թափուր տեղի մրցույթի թեստավորման հարցաշարը

Հաստատվել է ուսուցչի թափուր տեղի մրցույթի թեստավորման հարցաշարը

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը:

Հարցաշարում ներառված են կրթության բնագավառի օրենսդրության (30 տոկոս), ինչպես նաեւ մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական իմացությունը (70 տոկոս) ստուգող հարցեր:

Հարցաշարը հրապարակվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում եւ «Կրթություն» շաբաթաթերթում:

ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարը կազմված է 200 հարցից: Հավելենք, որ նախկինում ուսուցչի թափուր տեղի մրցույթի հարցաշարը բաղկացած էր 100 հարցից:

Համաձայն ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցութային նոր կարգի` մրցույթը կայանալու է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում են հանրակրթական ուսումնական հաստատությունները: Դրանք բնույթով պետք է լինեն իրավիճակային` ուղղված մասնակիցների մանկավարժական եւ ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։

 

Մեկնաբանել