Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Ն․ Բազմաբերդի ամբուլատորիայի բժիշկն ու ՍՊԸ փոխտնօրենը իրար են ծեծել

Ն․ Բազմաբերդի ամբուլատորիայի բժիշկն ու ՍՊԸ փոխտնօրենը իրար են ծեծել

0

Ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 5-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Ն. Բազմաբերդ գյուղի բնակիչ Աբրահամ Պողոսյանը ահազանգել է ոստիկանության Թալինի բաժին եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում գյուղի ամբուլատորիայում Երեւանի բնակիչ Համլետ Մարգարյանը իրեն ծեծի է ենթարկել:  Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի  ավագ  օպերլիազորի գլխավորությամբ:

Պարզվել է,  որ ամբուլատորիայում Ա. Պողոսյանի եւ Հ. Մարգարյանի միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պողոսյանը աշխատում է Ն. Բազմաբերդի ամբուլատորիայում՝ որպես բժիշկ, իսկ Հ. Մարգարյանը՝ «Ֆարմար Շին» ՍՊԸ-ում՝ փոխտնօրեն:

Մեկնաբանել