Գլխավոր Արտակարգ Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի դիրքային հատվածում հայտնաբերվել է եւս 3 աճյուն․ԱՀ ՆԳՆ

Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի դիրքային հատվածում հայտնաբերվել է եւս 3 աճյուն․ԱՀ ՆԳՆ

0

Հադրութի եւ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է եւս 3 աճյուն:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու(Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արեւելյան ուղղություն) եւ Վարանդայի շրջաններում:

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին:

Մեկնաբանել