Գլխավոր Հասարակություն Վարչապետը անհանգստացած է

Վարչապետը անհանգստացած է

0

«Ցավով պետք է նշեմ, որ երկարատեւ ընդմիջումից հետո մենք կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք. 700-ից ավելի»,–այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց առկա իրավիճակը. «Այս պահին ունենք ծավալված 9 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են կովիդ պացիենտներին, եւ մոտ 100 ազատ մահճակալ ունենք: Այս պահին էլ ընթանում են ծավալման աշխատանքներ, բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ եւ պետք է ամեն ինչ անել, որ հիվանդների թիվը ավել չլինի մեր ունեցած կարողությունների եւ չունենք էլի պացիենտներ, որոնք տանը կմնան եւ հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու»:

Մեկնաբանել