
Ես ու թիմակիցներս ստեղծել ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, այսօր մեր երկրին անհրաժեշտ է այդ վերածնունդը: Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ եթերում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը:
«Հիմնվելու ենք Սյունիքի վրա, բայց ունենք շատ համակիրներ ամբողջ Հայաստանով մեկ, ու մենք հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, եւ հստակ տեսնում ենք ճանապարհը՝ ինչպես ենք գնալու՝ այս երկիրը վերակառուցելու: Համար մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Մենք այսօր աջակցում ենք բոլոր այն ուժերին, անհատներին, կառույցներին, որոնց օրակարգում Նիկոլ Փաշինյանի րոպե առաջ հեռացումն է»,- ասել է Հակոբյանը՝ նշելով, թե Փաշինյանի հեռացման համար պետք է մեծացնել հանրային ճնշումը:

Նա նշել է, թե մոտ ապագայում կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում առավել մանրամասն կներկայացնեն կուսակցության աշխատանքները: