Գլխավոր ԵՐԵւԱՆ Տիկին Մատվեինկոյին՝ ԱԺ պատվո մեդալ՝ Մարալին ազատելու գործին միջնորդելու համար

Տիկին Մատվեինկոյին՝ ԱԺ պատվո մեդալ՝ Մարալին ազատելու գործին միջնորդելու համար

0

Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից եւ արդեն գտնվում է Լիբանանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթեւ Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին եւ անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում։

Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ։

Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց»,-նշել է նա։

 

Մեկնաբանել