Գլխավոր Հասարակություն Փաշինյանի օգնականի եւ ՀԿԳ քննիչի հարցով փաստաբանի ներկայացրած հաղորդումը դատախազությունն ուսումնասիրում է

Փաշինյանի օգնականի եւ ՀԿԳ քննիչի հարցով փաստաբանի ներկայացրած հաղորդումը դատախազությունն ուսումնասիրում է

0

Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդումը Դատախազությունը ստացել է եւ ուսումնասիրում է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ Մակինյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով 168.am-ի հրապարակած տեսանյութերին եւ գրել՝ տեսանյութերում երեւում է՝ Փաշինյանի օգնականը ՀԿԳ քննիչին է ուղարկում Ռ. Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:

Մեկնաբանել