«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բացառիկ արտեֆակտներից է տարիներ առաջ Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը», որը տեսնելու բացառիկ հնարավորություն ունեն մեր այցելուները։
Մարտի 21-ին, ժամը 13։00-ին ՊՈԱԿ-ը հրավիրում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ մասնակցելու «Արորդիների Ուխտ» կազմակերպության նախաձեռնած միջոցառմանը։ Կնշվի՝ Ամանորը եւ Վահագնի ծնունդը, ապա ցուցադրության բացմամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կներկայացնի տաճարը երբեմնի զարդարած «Ցլի գլուխ»-ը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին