Գլխավոր Արտակարգ Կառավարության մոտ պատերազմի մասնակիցը ցանկացել է ինքնասպան լինել. նա փորձել է բենզինը...

Կառավարության մոտ պատերազմի մասնակիցը ցանկացել է ինքնասպան լինել. նա փորձել է բենզինը լցնել վրան

0

Մարտի 10-ին ժ.13.06-ին ուշագրավ միջադեպ է գրանցվել ՀՀ կառավարության շենքի մոտ, տղամարդը փորձել է ինքնահրկիզվել:

ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ ոստիկանություն է զանգահարել 43-ամյա Հենրիխ Գրիգորյանը եւ հայտնել, որ ինքը պատերազմի ասնակից է, պատկան մարմինները ոչինչ չեն անում, որ ինքը կնոջը եւ երեխաներին գտնի, այդ պատճառով ուզում է կառավարության առջեւ ինքնահրկիզվել:

Արդյունքում կառավարություն են շտապել իրավապահները եւ ժամը 18.20-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները կառավարության շենքի դիմաց նկատել են մի տղամարդու, ով փորձել է իր վրա բենզին լցնելու եղանակով ինքնասպան լինել:

Ծառայողներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը, տղամարդուն տարել են ոստիկանության բաժին: Իսկ ահա ոստիկանությունում պարզվել է, որ նշված քաղաքացին հանդիսանում է Հ. Գրիգորյանը, ով հայտնել է, որ ընտանեկան խնդիրների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել:

Հ.Գրիգորյանը բաց է թողնվել:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել