Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Հիմնանորոգվել է Հացաշենի հիմնական դպրոցի տանիքը, վերանորոգվել են սանհանգույցները, բարելավվել է ջրամատակարարումը

Հիմնանորոգվել է Հացաշենի հիմնական դպրոցի տանիքը, վերանորոգվել են սանհանգույցները, բարելավվել է ջրամատակարարումը

0

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ ամբողջովին հիմնանորոգվել է Արագածոտնի մարզի Հացաշենի հիմնական դպրոցի տանիքը, վերանորոգվել են սանհանգույցները, բարելավվել է ջրամատակարարումը :

Աշխատանքների ընդհանուր արժեքը 21մլն դրամ է, որը հատկացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանը՝ ֆինանսական միջոցների նպատակային եւ բարեխիղճ տնօրինման արդյունքում գոյացած խնայողություններից:

Արդյունքում`

Կոտրտված եւ կաթկթող ազբոշիֆերից պատրաստված տանիքն ամբողջությամբ փոխարինվել է բոլորովին նոր թիթեղյա տանիքով: Վերանորոգված տանիքի մակերեսը 900քմ է:

Վերանորոգվել է 2 սանհանգույց, տեղադրվել են մեկական տոննա տարողությամբ ջրի 2 տարաներ /բաքեր/ եւ պոմպեր, թարմացվել են նորոգման կարիք ունեցող ջրագծերը: Շինարարական աշխատանքների ընթացքում փոխարինվել են նաեւ երեքական դռներ եւ պատուհաններ:

Հացաշենի հիմնական դպրոց է հաճախում 44 աշակերտ:

2021թ. ընթացքում եւս խնայված միջոցներից մարզի դպրոցներում շինարարականեւ գույքի ձեռքբերման ծրագրեր իրականացնելու նպատակով, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հանձնարարությամբ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են իրականացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ սահմանված հսկողությունը:

Մեկնաբանել