Գլխավոր Արտակարգ Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 10-ից ավելի մեքենաներ. կան վիրավորներ

Մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են 10-ից ավելի մեքենաներ. կան վիրավորներ

0

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են 14 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքված վարորդները նշում էին, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների  ինքնությունը։

Մեկնաբանել