Գլխավոր ԵՐԵւԱՆ Ռուսաստանի նախագահը զանգել է Փաշինյանին եւ Ալիեւին

Ռուսաստանի նախագահը զանգել է Փաշինյանին եւ Ալիեւին

0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին եւ 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Գոհունակությամբ ընդգծվել է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, տարածաշրջանում իրավիճակը հիմնականում կայուն եւ հանգիստ է։ Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունը », – ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել