Գլխավոր Մարզեր Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով որոշ ճանապարհներ փակ են բոլոր տեսակի...

Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով որոշ ճանապարհներ փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

0

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Սեւանի, Նոյեմբերյանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի‚ Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի եւ Վարդենյաց լեռնանցքները, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ եւ Զովաշեն-Սեւաբերդ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Սիսիանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Ախուրյանի, Ապարանի, Սեւանի (Ծովագյուղից մինչեւ Շորժա), Գավառի, Աբովյանի (Չայնիի հատված) տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին եւ Մեղրիի լեռնանցքում բուք է։

Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները եւ երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել