
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն երեկ աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ: Հանդիպման ընթացքում քնարկվել են Շիրակի մարզի քաղաքաշինական խնդիրները, մասնավորապես, մարզի վթարային բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հնարավորությունները:
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձել է եղել Անտառավան 26, Իսահակյան 9, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29, Աշոցքի Կոճոռ թաղամասի վթարային շենքերի խնդրին։