«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: ՀՓՇ անդամները նշել են, որ ցանկանում են իրենց ակցիայով դիմավորել ԱԳՆ շենք ժամանող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Եկել է ավելի շատ մարդ, քան մենք ակնկալում էինք: Սա փոքր ակցիա է: Ակցիաները տարբեր են լինում. լինում են 40-հազարանոց հանրահավաքներ եւ փոքրաթիվ ակցիաներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՓՇ անդամ Հայկ Մամիջանյանը:
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: