ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարութունյանն այսօր՝ մարտի 13-ին ներկա է գտնվել ԶՈՒ զինծառայողներ, մայոր Արա Զախարյանի եւ լեյտենանտ Նինա Թորոսյանի պսակադրության արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ ֆեյսբուքյան էջից։
«Նորապսակները մասնակցել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին, ամուսնանալու որոշումը կայացրել են ռազմաճակատում՝ պատերազմի թեժ օրերին։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորապսակ զույգին, մաղթել երջանակություն եւ խաղաղություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։