
Մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը , Երեւանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Խ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Դավիթ Խ.-ն եւ ուղեւոր, 53-ամյա Ս. Գ.- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մուքոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: