Մարտի 11-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 35 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին իրազեկում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Մասնավորապես՝ Երեւանում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին, Արարատի մարզի Արեւաբույր եւ Լուսաշող գյուղերում, Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան, Քուչակ-Եղիպատրուշ եւ Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհներին, Մելիքգյուղ գյուղում, Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Գավառ քաղաքներում, Ծովազարդ գյուղում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք-Ծովամարգ եւ Վարդաղբյուր-Մուսայելյան ավտոճանապարհներին, Վայոց ձորի մարզի Վայք-Հերհեր ավտոճանապարհին, Ջերմուկ եւ Վայք քաղաքներում, Գնդեվազ եւ Սարավան գյուղերում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Տոլորս գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 49 ավտոմեքենա եւ 91 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։