
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այլեւս չի մասնակցելու գործադիրի նիստերին։
«Պատերազմից հետո Կառավարությունից տեղեկացրել են, որ այլևս ՄԻՊ-ին չեն հրավիրելու նիստերին, դրա համար ես այլևս չեմ գնում նիստերին»,- հայտարարել է Թաթոյանը՝ նշելով, որ ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման նախագիծը եղել է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում: