Գլխավոր Հասարակություն Եղիշե Կիրակոսյանն Արցախի ՄԻՊ գրասենյակում քննարկել է գերեվարվածներին հայրենիք վերադարձնելու հարցը

Եղիշե Կիրակոսյանն Արցախի ՄԻՊ գրասենյակում քննարկել է գերեվարվածներին հայրենիք վերադարձնելու հարցը

0

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը եւ Պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղար Գեղամ Ստեփանյանը մարտի 12-ին ընդունել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում եւ դրանից հետո արդյունավետ համագործակցության կարեւորությունը, որը հնարավորություն է տվել Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ բարձրաձայնել միջազգային հարթակներում, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ աշխատակազմը:

Քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության եւ նրանց հայրենիք վերադարձնելու հարցը: Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքացիական զոհերի հարազատների եւ քաղաքացիական վիրավորների իրավունքների, ինչպես նաեւ տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանել