Գլխավոր Հասարակություն Զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր չեն վերսկսվի

Զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր չեն վերսկսվի

0

Պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր չեն վերսկսվի: Դրանք կշարունակվեն երկուշաբթի օրվանից: Աշխատաքնները դադարեցվել են երեկվանից սկսված եւ այսօր շարունակվող ձյան պատճառով: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

«Երեկ Մարտունու եւ Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների եւ բքի պատճառով։ Խմբերը գնացել էին, սակայն անհնար էր եղել առաջ շարժվելն ու աշխատելը, հետ էին վերադարձել»,-ասաց Թադեւոսյանը:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Մեկնաբանել