Գլխավոր Արտակարգ Թալանել են Երեւանի «Պարտեզ» ռեստորանային համալիրի տնօրենին․ աշխատասենյակից 10 հազար ԱՄՆ դոլար...

Թալանել են Երեւանի «Պարտեզ» ռեստորանային համալիրի տնօրենին․ աշխատասենյակից 10 հազար ԱՄՆ դոլար են գողացել

0

Ոստիկանության էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժին Երեւանի բնակիչ՝ 64-ամյա Ռոբերտ Սիմոնյանի ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը,  վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա մարտի 7-ի ժամը 16։00-ից մինչեւ մարտի 9-ը ընկած ժամանակահատվածում բանալիով բացել են Դավիթ Բեկի փողոցում գործող իրեն պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի դուռը, ապա մտել այնտեղ եւ իր աշխատասենյակից հափշտակել խոշոր չափի գումար։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Սիմոնյանը, ով նշված ռեստորանային համալիրի տնօրենն է, հայտնել է նաեւ, որ գողացել են 10 ԱՄՆ դոլար եւ հայտնել է նաեւ ենթադրյալ կասկածյալի անունը։

Մեկնաբանել