Գլխավոր ԵՐԵւԱՆ Իշխանությունների որոշումը կարող է մանկավարժների աշխատավարձի եւ մանկապարտեզի բյուջեի կրճատման հանգեցնել․ ՄԻՊ

Իշխանությունների որոշումը կարող է մանկավարժների աշխատավարձի եւ մանկապարտեզի բյուջեի կրճատման հանգեցնել․ ՄԻՊ

0

Կրթության, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտության եւ գիտատեխնիկական գործունեության հետ կապված օրենքները պետք է հանրային քննարկման ներկայացվեին: Այս մասին մարտի 13-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշեց, որ այդ ոլորտներն ուղղակիորեն կապված են մարդու իրավունքների հետ, իսկ իշխանությունները չեն հիմնավորել իրենց որոշումները մարդու իրավունքների տեսանկյունից, մեխանիկական մոտեցում է կիրառվել:

«Աշխատավարձերի շեմի վերացումը կարող է ուսուցիչների աշխատավարձերի եւ մանկապարտեզների բյուջեի կրճատման հանգեցնել, ինչն ուղղակիորեն կապված է կրթության մարդու իրավունքների հետ, քանի որ ազդում է դրա որակի վրա»,- հավելեց Թաթոյանը:

 

Մեկնաբանել