Գլխավոր Մարզեր Կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ եւ Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Զառ-Սեւաբերդ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների) եւ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։

Լոռու եւ Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջանների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Մեկնաբանել