Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում:
Նախագահը եւ վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու եւ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:
Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: