Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Սարչապետի համայնքապետարանի շենքում գտնվող վճարային տերմինալից 50 հազար դրամ էր գողացել

Սարչապետի համայնքապետարանի շենքում գտնվող վճարային տերմինալից 50 հազար դրամ էր գողացել

0

Մարտի 12-ին ոստիկանության Տաշիրի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը, պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, մտել են Սարչապետ գյուղի համայնքապետարանի վարչական շենք եւ 2-րդ հարկում գտնվող վճարային տերմինալը կոտրելով՝ գողացել են 50.000 դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մարտի 13-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, գողության կատարելու կասկածանքով, Սարչապետ գյուղից բաժին բերման է ենթարկվել 25-ամյա մի տղամարդ։

Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ գողությունն ինքն է արել, իսկ գողացված փողը ծախսել է անձնական կարիքների համար:

Վճարային տերմինալի դրամընդունիչը եւ թղթադրամի պահման համար նախատեսված արկղը, որը տղամարդը նետել էր, հայտնաբերվել եւ առգրավվել են:

Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։

 

Մեկնաբանել