
Վանաձորի պետական համալսարանի ու ռեկտորի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Marzer.am-ի հավաստի տեղեկություններով՝ համալսարանի պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ չարաշահումների, պաշտոնական լիազորությունների անցման առիթով քրեական գործեր են հարուցվել:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը Marzer.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, նշելով, որ որ քրեական գործեր են հարուցվել ՀՀ Քր.օր.-ի 179 (յուրացնելը կամ վատնելը), 309 (պաշտոնական լիազորություններն անցնելը) եւ 325 (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների հատկանիշներով:

Մեր հավաստի տեղեկություններով՝ քրեական գործով անցնում է նաեւ անձամբ ՎՊՀ ռեկտորը:
Նկատենք՝ ՎՊՀ համալսարանն ու ռեկտորը հաճախ են հայտնվում տարբեր սկանդալների կենտրոնում, ինչի մասին ՎՊՀ մի շարք դասախոսներ բազմիցս են բարձրաձայնել թե լրատվամիջոցներով, թե սոցցանցի իրենց էջերում՝ ռեկտորին ներկայացնելով տարբեր մեղադրանքներ:
Մանրամասները՝ առաջիկայում:
Է.Արզումանյան, Marzer.am
Շատ հետաքրքիր է ովքեր են այդ բողոքավոր դասախոսները։ Գուցե հարցնեն շարքային դասախոսներին,օրինակ իմ դեպքում `10 տարի աշխատում եմ անհասկանալի պայմանագրով,ինչ որ 8 ամիս ժամկետով։Միայն այս տարի իմ հետ կնքվեց նորմալ պայմանագիր,երբ ռեկտոր էր Ռ.Սահակյանը։