Գլխավոր Մարզեր Ձյուն է տեղում, կան փակ ավտոճանապարհներ

Ձյուն է տեղում, կան փակ ավտոճանապարհներ

0

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ եւ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը եւ Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեւազ ավտոճանապարհները՝ կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ բեռնատարների համար դժվարանցանելի են:

Լոռու եւ Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Տավուշի մարզի Բերդ եւ Նոյեմբերյան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում մառախուղ է։

 

Մեկնաբանել