Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ ընկել ջրատարը. 2 տղամարդու ջրահեղձ լինելու...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ ընկել ջրատարը. 2 տղամարդու ջրահեղձ լինելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

0

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նորամարգ գյուղում 2 տղամարդկանց  ջրահեղձ լինելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2021թ. մարտի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչը՝ ծնված 1973թ., իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցների սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրատարի մեջ, որի հետեւանքով վերջինս եւ ուղեւորներից մեկը՝ Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1976թ., մահացել են:

Դեպքի առթիվ 2021թ. մարտի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Մեկնաբանել