Գլխավոր Հասարակություն «Արեգը միշտ ասում էր՝ ընկերովի մահը հարսանիք է․ 6 ընկերներով միասին զոհվել...

«Արեգը միշտ ասում էր՝ ընկերովի մահը հարսանիք է․ 6 ընկերներով միասին զոհվել են»

0

32-ամյա Արեգ Բորիկի Ազարյանը մեկն էր այն հազարավոր հայորդիներից, որ կյանքը չխնայեց հանուն հայրենիքի։ Արեգը Սյունիքի մարզի Նժդեհ գյուղից էր, ամուսնացած էր, 4 մանկահասակ երեխաների հայր։

Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրն էր զինկոմիսարիատից ծանուցում ստացել, սեպտեմբերի 29-ին արդեն առաջնագծում էր՝ Մարտունի 2-ում։ Ինչպես նրա կինը՝ Հերիքնազ Աղաջանյանը, 168am-ի հետ զրույցում պատմեց, Արեգը չէր կարողացել առաջնագիծ մեկնելու մասին անձամբ հայտնել ընտանիքի անդամներին, հարեւաններից մեկին էր խնդրել դա անել․

«Ասել էր՝ մենք չաստում ենք մնալու, բայց հետո մեր հարեւանը եկավ, ասաց՝ Արեգը գնացել է, ասել է, որ ես գամ ձեզ ասեմ, ինքը չի կարողացել ձեզ ասի, որ գնում է․․․ Գնում է Մարտունի երկրորդ»։

Առաջնագիծ հասնելուն պես Արեգը զանգել էր կնոջը, տեղեկացրել, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Պատերազմի  օրերին էլ կնոջ հետ հաճախ էր կապ հաստատում, վստահեցնում, որ իրենց մոտ ամեն բան նորմալ է, անհանգստանալու կարիք չկա․

«Ամեն անգամ, երբ զանգում էր, ասում էր՝ մեր մոտ լավ է, ասում էր՝ հակառակորդին պասիլկեք ենք ուղարկում։ Մի օր էլ այնքան շատ վախեցանք, զանգեց, խոսեցինք, ասաց՝ լավ, անջատի, պասիլկա ունենք, ընդունենք, կզանգեմ։ Այդ օրը չզանգեց, այնքան անհանգիստ էինք։ Հետո որ զանգեց, ասացի՝ ախր զանգեցիր, անհանգիստ թողեցիր, հետո էլ չզանգեցիր, այնքան անհանգիստ էինք, ասաց՝ արխային, մեր մոտ ամեն ինչ լավ է»։

Արեգը հոկտեմբերի 20-ի առավոտյան, երբ վերջին անգամ զանգել էր կնոջը, տեղեկացրել էր, որ տուն է գալու, խնդրել էր՝ երեխաներին այդ մասին չասել, անակնկալ էր ուզում լիներ․

«Ասաց՝ դե, իրկունը տանն ենք լինելու։ Ուրախացել էինք, երեխեքին չէի ասել, միայն հորքուրին էի ասել՝ գիտես, չէ՞, Արեգը գալու է այսօր․ շատ էինք ուրախացել, պատրաստվել էինք։ Արեգն այդ օրը չզանգեց, հաջորդ օրը գյուղապետն իր ընկերոջ հետ եկավ մեր տուն, ասաց՝ Արեգենք 6 հոգով փախել են, շատ անհանգիստ էի, ասացի՝ երեկ ենք խոսել, ասաց՝ ամեն ինչ լավ է մեր հետ, գալու ենք։ Հետո երեկոյան տալիս ամուսինն ու քավորը եկան, ասացին՝ Արեգը ծանր վիրավոր է․ շատ տեղեր ենք զանգել, հետաքրքրվել, բայց Արեգից լուր չունեինք։ Ամսի 22-ի առավոտյան կրկին եկել են, ասել, որ Արեգն էլ չկա, Արեգը զոհվել է․․․»։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել