«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկու կետերում տեղադրվել են ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակներ։
Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր-Թումանյան հատվածում այս վահանակները կզգուշացնեն վարորդներին լինել առավել զգոն‚ չգերազանցել երթեւեկության արագությունը։
Ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակները տեղադրվել են Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։