Գլխավոր Հասարակություն «Եթե այսօր եւ վաղը այս երկրում մի բան պիտի փոխվի, պիտի փոխվի...

«Եթե այսօր եւ վաղը այս երկրում մի բան պիտի փոխվի, պիտի փոխվի առաջին հերթին Ձեր զավակների շնորհիվ». Տավուշի մարզպետ

0

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով նրանք հետմահու պարգեւատրվել են:

Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսացած զինծառայողների ընտանիքներին` նշելով, որ հայրենիքին կյանքը նվիրած տղաների սխրանքն անգնահատելի է:

«Դաժան պատերազմի եւ պարտության մեջ մեր արժանապատվությունը պահելու համար մենք երախտապարտ ենք մեր հերոս տղաներին եւ աղջիկներին: Այդ արժանապատվությունը շատ կարեւոր է, որպեսզի մենք ոտքի կանգնենք:Մեր երախտիքը, մեր խորին խոնարհումը մեր զավակներին, իրենց ընտանիքի անդամներին:

Եթե այսօր եւ վաղը այս երկրում մի բան պիտի փոխվի, պիտի փոխվի առաջին հերթին Ձեր զավակների շնորհիվ: Այսօր ես պատիվ ունեմ ուղղակի շատ փոքր վերաբերմունքով եւ պետական շնորհով անդրադառնալու մեր տղաներին եւ փոխանցելու ձեզ իրենց պարգեւները: Իմ խոնարհումը եւ երախտիքը բոլոր մեր զոհերին, իրենց գործը հավերժ է»,-ասել է Հայկ Չոբանյանը։

Մեկնաբանել