Գլխավոր Հասարակություն Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր եւս դադարեցվել են

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր եւս դադարեցվել են

0

ԱՀ Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր եւս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Նշենք, որ որոնումներն այսօր նախատեսված է եղել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

Եթե ձյան տեսքով տեղումներ չլինեն ու բավարար տեսանելիություն լինի՝ աշխատանքները կվերսկսվեն վաղը:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

Մեկնաբանել