Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Հիմնովին նորոգվել են Կապանի թիվ 2 երաժշտական եւ գեղարվեստի մանկական դպրոցները

Հիմնովին նորոգվել են Կապանի թիվ 2 երաժշտական եւ գեղարվեստի մանկական դպրոցները

0

Կապանի թիվ 2 երաժշտական եւ գեղարվեստի մանկական դպրոցները «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել են․ դպրոցի սաների որակյալ ուսումն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները: Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, «Չաարատ Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը եւ «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության արտադրության գծով տնօրեն Դարին Կուպերը ներկա են գտնվել դպրոցների բացման արարողությանը, տնօրենների ուղեկցությամբ շրջել դասասենյակներով՝ ծանոթացել դպրոցում ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։

Բացումն ուղեկցվել է գեղանկարչական աշխատանքների ցուցադրությամբ եւ երաժշտական դպրոցի տպավորիչ համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ են ունեցել եւ՛ դպրոցի սաները, եւ՛ ուսուցիչները։

Կողմերը միմյանց շնորհակալություն են հայտնել եւս մեկ հաջող համագործակցության համար եւ երկուստեք ընդգծել համայնքային նշանակության նման կարեւոր ծրագրերի իրագործումը, որն ուղղված է համայնքն ավելի լավ եւ բարեկեցիկ դարձնելուն։

Մեկնաբանել