Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Մարզական դպրոցի բակում բացվեց հերոս գյումրեցի ծարորդին նվիրված խաչքարը

Մարզական դպրոցի բակում բացվեց հերոս գյումրեցի ծարորդին նվիրված խաչքարը

0

Մարտի 15-ին, Գյումրու մարզական վարպետության դպրոցի բակում տեղի ունեցավ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված գյումրեցի ծանրորդ Էդվարդ Մարանջյանի հիշատակին նվիրված խաչքարի բացումը, որին ներկա էր նաեւ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը: Խաչքարի բացման պատիվը տրվեց Էդվարդի հայրիկին` Արտուշ Մարանջյանին: Այս մասին տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանը։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար Էդվարդ Մարանջյանը հետմահու պարգեւատրվել է մարտկան ծառայության մեդալով, որը խաչքարի բացման արարողության ընթացքում փոխանցվեց ծնողներին: Պատվոգիր եւ հուշամեդալ ծնողներին փոխանցվեց նաեւ Գյումրու մարզական վարպետության դպրոցի կողմից:

Նույն օրը տրվեց նաեւ Էդուարդ Մարանջյանին նվիրված ծանրամատի պատանեկան հուշամրցաշարի մեկնարկը: Համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանն իր խոսքում նշեց. «Այս պատերազմում իրենց կյանքը հայրենիքին տվեցին մեր ժողովրդի լավագույն զավակները, նրանց թվում` Էդուարդ Մարանջյանը: Հավերժ փառք բոլոր մեր հերոսներին», ապա խոսեց հուշամրցաշարի կարեւորության մասին, միաժամանակ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին:

Մեկնաբանել