Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Որեւէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել. ՊՆ փոխնախարարը հերքում է Կապանի...

Որեւէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել. ՊՆ փոխնախարարը հերքում է Կապանի հենակետը հանձնելու լուրը

0

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հերքում է համացանցում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող N հենակետը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս հարցին Սարգսյանն անդրադարձավ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Որեւէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել եւ չի լինում»,- ասաց Սարգսյանը:

Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ առկա անձինք նշում են, թե հրահանգ է եղել, որ Կապանի N հենակետը պետք է հանձնվի Ադրբեջանին:

Մեկնաբանել