Գլխավոր Արտակարգ (ՖՈՏՈ) Լոռիում ավտովթարի հետեւանքով 23-ամյա ոստիկան է մահացել. կան վիրավորներ

(ՖՈՏՈ) Լոռիում ավտովթարի հետեւանքով 23-ամյա ոստիկան է մահացել. կան վիրավորներ

0

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռիում:

Ժամը 21։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել,  որ Լոռի Բերդ և Լեջան համայնքների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել Ստեփանավանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Լեջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա.Վահրադյան), դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն՝ ուղևորներ Վ. Մաղաքյանը, Դ. և Ն. Պապյանները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները Ն.Պապյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մնացածինը՝ բավարար։

Հրշեջ-փրկարարներն հատուկ տեխնիկայի կիրառումով ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորոդին, ով հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ։ Բժիշկներն արձանագրել են Ա.Վահրադյանի մահը։

 

Մեկնաբանել