Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Ազդարարում, տարահանում, պատսպարում Շիրակում եւ Վայոց ձորում

Ազդարարում, տարահանում, պատսպարում Շիրակում եւ Վայոց ձորում

0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականով՝ Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների ծառայողները շարունակում են հանրապետության տարբեր դպրոցներում եւ բնակավայրերում «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով միջոցառումների իրականացումը:

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում եւ բնակավայրի միջնակարգ դպրոցում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով:

Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Շիրակ բնակավայրի էլեկտրաշչակը. այն գտնվել է սարքին վիճակում: Էլեկտրաշչակի ազդարարման արդյունքում իրականացվել եւ կազմակերպվել է նշված բնակավայրի միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի եւ աշակերտների տարահանում եւ պատսպարում դպրոցի նկուղում: Ուսումնավարժության ավարտից հետո բնակավայրի վարչական ղեկավար կազմի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ:

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել նաեւ Վայոց ձորի մարզի Գլաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցում: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներն ուսումնավարժության ավարտից հետո առանձնացրել են թերությունները, տվել խորհուրդներ՝ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

 

Մեկնաբանել