Մարտի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ըստ shamshyan.com–ի, ժամը 17:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Բոգդան» եւ Foton մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ Foton-ը մխրճվել է հարեւանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի մեջ, նյութական վնաս պատճառելով թե՛ բենզալցակայանին, թե՛ այնտեղ կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով բենզալցակայանի մեջ մխրճված ավտոմեքենայի ուղեւորը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել, երբ վարորդը հայտնել է, որ մեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել եւ իրեն նետելով ավտոմեքենայից՝ տեղում մահացել է: