Գլխավոր ԵՐԵւԱՆ Թրաֆիքինգ․ տղամարդը 47-ամյա կնոջը պարտադրել է զբաղվել մուրացկանությամբ

Թրաֆիքինգ․ տղամարդը 47-ամյա կնոջը պարտադրել է զբաղվել մուրացկանությամբ

0

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու  դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Նախաքննությամբ պարզվել է, որ 46-ամյա տղամարդը 2019թ. հունվար-փետրվարին ծանոթանալով հոգեկան հիվանդությամբ տառապող 1973թ. ծնված կնոջ հետ, Երեւանի տարբեր փողոցներում պարտադրել է նրան զբաղվել մուրացկանությամբ, որից հետո կնոջից վերցրել է ամբողջ գումարը: Բացի այդ, պարբերաբար բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ  46-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել