Մարտի 16-ին՝ ժամը 10:05-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում են տուն եւ ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Օշական գյուղի Մ. Մաշտոցի փողոցի տներից մեկին կից կայանված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:42-ին:
Այրվել է «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան: