
Մեղրիի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կարգադրությամբ` մարտի 15-ից Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի պաշտոնը ստանձնել է Գեւորգ Արմոյի Առաքելյանը:
Գ. Առաքելյանը ծնվել է 1987թ. Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում եւ սովորել տեղի միջնակարգ դպրոցում: 2004 թվականին ընդունվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղի կրթագիտական ինստիտուտ՝ 2010 թվականին ստանալով մագիստրոսի կոչում:

2010 – 2021թթ. մասնագիտական աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
Մեղրիի քաղաքապետարանը շնորհավորում է Գեւորգ Առաքելյանին` մաղթելով անսպառ ուժ եւ եռանդ, մեծ կամք ու արգասաբեր աշխատանք եւ համոզված է, որ Գ. Առաքելյանն իր գիտելիքներն ու հմտությունները անմնացորդ կծառայեցնի՝ ի նպաստ Ագարակ քաղաքի զարգացման եւ նրա բնակչի բարեկեցության: