Գլխավոր Հասարակություն Արման Թաթոյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների անվտանգության գոտի ստեղծելու...

Արման Թաթոյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը (տեսանյութ)

0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն մարտի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են գերիների վերադարձի եւ անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը։ Արման Թաթոյանը շեշտել է, որ սահմաններին առնչվող գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից պատերազմի բացահայտ սպառնալիքի, ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության պետական քաղաքականության պայմաններում: Դրանից բացի, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ, ինչը լրջորեն վտանգում է բնակիչների կյանքի իրավունքն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը:

Բնակիչների իրավունքների տեսանկյունից սադրանքներ ու անհանգստություն են առաջացրել ադրբեջանական զինվորականների, ցուցանակների ու դրոշների առկայությունը Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին: Առկա են նաեւ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է:

Սրան գումարվում են նաեւ Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը:

Մեկնաբանել