
«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ խորհրդին միջնորդություն է ներկայացրել մարտի 19–ին, ժամը 11։00–ին ԱԺ արտահերթ նիստ գումարել։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջից։
Օրակարգում «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է։