Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գյումրի ԲԿ-ում այսօրվանից վերսկսվեց կորոնավիրուսի ստացիոնար բուժումը․ վարակվածների թիվն ավելացել է

Գյումրի ԲԿ-ում այսօրվանից վերսկսվեց կորոնավիրուսի ստացիոնար բուժումը․ վարակվածների թիվն ավելացել է

0

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է․ Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլիի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքն այսօրվանից վերաբացվեց։

Այս պահի դրությամբ Գյումրի ԲԿ-ում բուժվում են 15 հիվանդ, որոնցից վեցն են Շիրակի մարզից։ Նույն հիվանդանոցի տրիաժ բաժանմունքում կան 11 հիվանդներ։ Շիրակի մարզում տնային բուժում ստանում են 79 հոգի։ Այսօր կատարվել է 69 նմուշառում։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ ստացիոնար բուժման են տեղափոխվում մայրաքաղաքի ու Գյումրի ԲԿ-ի տրիաժ բաժանմունքի այն հիվանդները, որոնց թեստերի պատասխանները դրական են։

«Հիվանդանոց տեղափոխվում են նրանք, ովքեր կարիք ունեն խիստ հոսպիտալիզացիայի»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Մեկնաբանել